Կառավարության այսօրվա նոյեմբերի 4-ի նիստում նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում արձանագրված հազարավոր թափուր աշխատատեղեր կան:
«Շինարարության ոլորտում մենք պրոբլեմ ունենք, հիմա բիզնեսից ստացվող ամենահաճախ ահազանգը աշխատուժի խնդիրն է, ընդ որում, բոլոր ոլորտներում՝ սկսած շինարարության ոլորտից, ավարտած բարձր տեխնոլոգիաների ոլորտով, ամենուր մենք աշխատատեղերի խնդիր ունեք», — ասաց նա:
Վարչապետը նշեց, որ այս հարցը պետք է իրենց աչքի առաջ ունենան ու զբաղվեն դրանց լուծմամբ: