Ավիավթար է տեղի ունեցել Ռուսաստանում։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։ Համաձայն հաղորդման, Յակուտսկից դուրս եկած օդանավը կորել է ռադարներից եւ դադարել կապի դուրս գալ Մոսկվայի ժամանակով 14:50-ին, Իրկուտսկից յոթ կիլոմետր հեռավորության վրա՝ վայրէջք կատարելիս։ Նախքան այդ, անձնակազմը հայտարարել է, որ հարկավոր է երկրորդ պտույտ գործել եւ կապն ընդհատվել է։
Օդանավը պատկանել է բելառուսական «Գրոդնո» ավիաընկերությանը։ Ավիավթարի պատճառը կարող էին լինել տեխնիկական անսարքությունն ու եղանակային պայմանները։ Ан-12-ը վերադառնալիս է եղել իր մշտական կայանման վայր՝ Չուկոտկա մթերք տեղափոխելիս։ Ավիավթարի վայրում հայտնաբերվել է հինգ մարդու դիակ։ Տեղի արտակարգ ծառայությունների աշխատակիցները հայտնել են, որ չորսի դիակն ամբողջական է եղել, մեկինը՝ մասնատված։