Search
Close this search box.

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծումը թույլ կտա խնդիրների համալիր լուծում գտնել. Զախարովա

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի շուտափույթ մեկնարկը թույլ կտա առկա խնդիրներին համալիր լուծում գտնել։ Այս մասին այսօր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ մեկ տարի առաջ երեք երկրների ղեկավարների կողմից լիակատար հրադադարի և ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարության բոլոր ուղղություններով աշխատանքը շարունակվում է։

Աշխատանքների ընթացքը քննարկվել է նոյեմբերի 1 – ին և 2 — ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի ու Ադրբեջանի նրա գործընկերների միջև կայացած հեռախոսազրույցներում:

«Նախարարները համակարծիք էին այն գնահատականներում, որ անցած մեկ տարվա ընթացքում իրավիճակը տարածաշրջանում կայունացել է, հրադադարի ռեժիմն ընդհանուր առմամբ պահպանվում է։

Երևանում և Բաքվում բարձր են գնահատում ռուս խաղաղապահների դերը, առանձին միջադեպերը կարգավորվում են երկու կողմերի հետ շարունակական փոխգործակցության միջոցով։ Ջանքեր են գործադրվում տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ», — ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ շարունակվում են շփումները երեք երկրների ԱԳՆ-ի, պաշտպանության նախարարության, սահմանապահ ծառայությունների գծով՝ սահմանային միջադեպերի կարգավորման նպատակով: Ռուսաստանը նաև խնդրի համալիր լուծում է տեսնում հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացի շուտափույթ սկսումը՝ դրան հաջորդած սահմանագծմամբ։ Ակտիվ աշխատանք է տարվում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։

Please enter a valid URL