Զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի դիմաց։ Նրանք հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրանք փակել են Տիգրան Մեծի պողոտան՝ անհնազանդություն ցուցաբերելով և նշելով. «բարի լինեն, գան հանդիպման»:
Ոստիկանները շղթա են կազմել կառավարության շենքի շուրջ: «Դեռևս ոչինչ չեմ կարող ասել»,- լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանը՝ հավելելով՝ ծնողներն իրենց ակցիան են իրականացնում, մենք էլ կփորձենք, եթե հնարավոր լինի, հանդիպում կազմակերպել:
Մանրամասները՝ տեսանյութում: