Անհետ կորած զինծառայողների հարազատները փակել են կառավարությանը հարակից՝ Տիգրան Մեծի պողոտան. Նրանք պահանջում են վարչապետը հանդիպի իրենց եւ եւ պատասխան տա իրենց հարցերին:
Ոստիկանները մի քանի շարքով շղթա են կազմել: Ակցիայի մասնակիցներից մեկը դիմելով ոստիկաններին ասաց. «Դուք հիմա մեզնից շատ եք, դուք հյիմա մի հատ վիժվածքի խոսքն եք կատարում՝ Նիկոլի: Եթե լավ տղա է, թող մի անգամ խոսի մեզ հետ»:
Մի կին էլ ասաց. «Ինչքան պիտի մնանք էսպես թափառական, ինչի՞ դուրս չեն գալիս ոչ մի հարցի լուծում չեն տալիս: Իմ որդին անհետ կորած է»:
Ոստիկանները փորձում էին համոզելով դուրս բերել անհետ կորածների ծնողներին փողոցից, ակայն նրանք անդրդվելի էին. «Դու իմ պահանջը հարգի, բոլոր ծնողներին կոչ ենք անում թող բոլոր փողոցները պարալիզացնեն: Եթե այս կառավարությունը չի հասկանում, որ կարելի է ծնողի խոսքը լսել, գալ կոմպրոմիսի, ուրեմն մենք կոչ ենք անում տարբեր քաղաքներում կենտրոնական փողոցները փակել»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Մեկ ուրիշն էլ ասաց. «Խի եք 10 հազար հոգով մեկի ոռը պահում: Չենք դուրս գալու փողոցից»:
Ոստիկանները սկսեցին հրելով ակցիայի մասնակիցներին դուրս բերել փողոցից, հրմշտոց սկսվեց:
«Գնա տղիս բեր, նոր խոսա հետս»,-բղավում էր մի տղամարդ: