Search
Close this search box.

Վարչապետի որոշմամբ ստեղծվել է Վանո Սիրադեղյանի թաղման հանձնաժողով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ գրող, պետական գործիչ Վանո Սիրադեղյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով:

Հանձնաժողովի նախագահն է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Հանձնաժողովի կազմում են նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, ՏԿԵՆ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարապետ Մուշեղ Եպիսկոպոս Բաբայանը, լրագրող, խմբագիր Վասակ Դարբինյանը, Վանո Սիրադեղյանի որդին՝ Խաչատուր Սիրադեղյանը և այլ պաշտոնատար անձինք:

Please enter a valid URL