Search
Close this search box.

Մինչև 1920-ականների բոլոր քարտեզներում Ալ լճերը նշված է որպես ՀՀ տարածք, բայց հայտնի չէ, որոնք հիմք կընդունվեն. Գնել Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը դեռ չի կարող ասել, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների հստակեցման համար որ քարտեզները հիմք կընդունվեն, սակայն օրինակ մինչև 1920-ականների բոլոր քարտեզներում Ալ լճեը նշված են՝ որպես Հայաստանի տարածք, այսպիսով` այդ քարտեզներով առաջնորդվելու դեպքում այդ հատվածում փոփոխությունը կլինի հօգուտ հայկական կողմի: Նախարարն այս հարցին անդրադարձավ ԱԺ-ում՝ լրագրողների հարցերին ի պատասխան:

«Տարբեր քննարկումներ կան, տարբեր քարտեզներ կան: Թե որ քարտեզները հիմք կընդունվեն, կարևոր է այն, թե այդ քարտեզներն ինչ իրավական կարգավիճակ ունեն: Այսինքն, եթե այդ քարտեզները նույնիսկ խորհրդային տարիների են, պետք է իրավաբանորեն հստակեցված և բոլոր կողմից ընդունված լինեն, որ դա հիմք հանդիսանա»,-ասաց Սանոսյանը:

Անդրադառնալով օրինակ 20-ականների քարտեզներին՝ նա ասաց, որ դրանով բավականին փոփոխություններ կարող են լինել: Թե հօգուտ ո՞ր կողմի են լինելու այդ փոփոխությունները՝ նա ասաց. «Ալ լճերի մասով՝ հօգուտ մեզ, որովհետև, ինչքան ես գիտեմ, մինչև 20-ականների վերջ բոլոր քարտեզներում Ալ լճերը նշված են որպես ՀՀ տարածք: Այդ քարտեզներում որոշակի գիծ կա, որից այս կողմ են մնում այդ լճերը»:

Ալ լճերը հիմա հայկական կողմի վերահսկողության տակ չեն:

Այնուամանայնիվ, նախարարը կրկին նշեց, որ հայտնի չէ, թե որ քարտեզները հիմք կընդունվեն:

Please enter a valid URL