Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գորիս-Կապան ճանապարհը մերն է բացառությամբ երկու հատվածի, որտեղ վիճարկվող է․ Գնել Սանոսյան

Գորիս-Կապան ճանապարհը որոշակի խնդիրներ ունի, բայց ռեալ վտանգ չկա։ Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Ես այդ ճանապարհով անցել եմ մոտ 20 օր առաջ։ Կապան գնացել եմ Տաթև-Աղվանո հատվածով, որովհետև ճանապարհը պետք էր տեսնել, վերադարձել եմ Գորիս-Կապան Մ2 ճանապարհով։ Եղել եմ նաև Շուռնուխում, որտեղ բնակարանների կառուցման ծրագիր կա։ Այդ ճանապարհը որոշակի խնդիրներ ունի, բայց ռեալ վտանգ չկա։ Մենք այդ ճանապարհից ձեռք չենք քաշելու։ Այդ ճանապարհը մերն է, բացառությամբ երկու հատվածի, որտեղ վիճարկվող է։ Այսինքն՝ դեռ դեմարկացիա, դելիմիտացիա երևույթները ցույց կտան դա այդպես է, թե՝ ոչ»։

Հարցին, թե նախքան ադրբեջանական հենակետի մոտով անցնելը, Սանոսյանը սպասե՞լ է, որ մեքենաների շարասյուն հավաքվի, այնուհետև ուղեկցի ռուս խաղաղապահների կողմից, Սանոսյանը պատասխանեց, որ ուշադրություն չի դարձրել այդ ամենին։

«Հանգիստ անցել ենք։ Կամ էլ ուղղակի շարժվելու ժամն էր։ Հիմա հարցը որ տվեցիք, ուզում եմ հիշել, թե ինչպես է եղել»,- ասաց Սանոսյանը։

Սանոսյանի խոսքով՝ ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում Տաթև-Աղավնո ճանապարհատվածում, Շուռնուխ, Որոտան, Բերդավան գյուղերում։

«Տաթևանի ճանապարհը մոտ մեկկիլոմետրանոց հատված է մնացել, եթե եղանակային պայմաններ ունենանք հնարավոր է մեկ շաբաթվա ընթացքում ավարտենք։ Մենք նախանշել ենք, որ կավարտենք նոյեմբերի վերջին։ Ճանապարհը բոլոր բեռնատարների համար անցանելի է, բայց որոշակի դժվարություններ կան Տաթևի ձորում, որտեղ բեռնատարարները մեծ դժվարությամբ են պտտվում, բայց կարողանում են անցնել։ Եվ մտածում ենք նաև այն որոտանները, որոնք վիճարկելի են կառուցել շրջանցող հատվածներ։ Այդ տարածքներում բավական բարդ է ռելիեֆը և որոշակի ուսումանասիրման աշխատանքներ են իրականցվում, թե ինչպես կարող ենք կառուցել, որպեսզի անվտանգ և բեռնատարների համար էլ անցանելի ճանապարհ լինի»,- ընդգծեց Գնել Սանոսյանը։

Սանոսյանը տեղեկացրեց, որ աշխատանքներ են ընթանում նաև Սիսանից Քաջարան տանող 60 կիլոմետրանոց հատվածում։

«Մեր նպատակն է 2022 թվականին ունենալ շինարական ընկերություն, որը բոլոր պրոցեսներով անցած կլինի և սկսած կլինեն աշխատանքները, որը ոչ միայն այլընտրանքային ճանապարհ կարող է հանդիսանալ, այլև ժամանակն ու արագությունն է կրճատելու և կարևոր հիմք է հանդիսանալու Պարսից ծոցից դեպի Սև ծով բեռնաշրջանառության համար»,- հավելեց նա։

Please enter a valid URL