Search
Close this search box.

36-ամյա ցմահ դատապարտյալը սահմանել է հերթական ռեկորդը ու հաղթանակը նվիրել 44-օրյա պատերազմում զոհված բյուրեղավանցիների հիշատակին

2021 թվականի նոյեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ 36-ամյա Թաթուլ Միրզոյանը գրանցել է հերթական ռեկորդը՝ յուրաքանչյուր ձեռքում մեկական 16 կգ կշռաքարը ուսագոտուց միաժամանակ հրելով վեր 80 անգամ 2 րոպե 22 վայրկյանում․ տեղեկացնում են քրեակատարողական ծառայությունից։

«Ռեկորդի իրականացմանը ներկա էին «Նուբարաշեն» ՔԿՀ պետի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Խաչիկ Հարությունյանը, հիմնարկի վարչակազմը, ինչպես նաև ««Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիա» ՀԿ նախագահ, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Վարդան Թովմասյանը և ՀՀ պաուերլիֆտինգի ֆեդերացիայի հիմնադիր նախագահ, սպորտի վաստակավոր մարզիչ Գագիկ Սարոյանը:

Խաչիկ Հարությունյանը, շնորհավորելով Թաթուլ Միրզոյանին, նշել է, որ վերջինս նորանոր ռեկորդներ է սահմանում շնորհիվ ամենօրյա քրտնաջան պարապմունքների, ինչը լավ օրինակ է նաև այլ ազատազրկված անձանց համար:

Վարդան Թովմասյանը Թաթուլ Միրզոյանին է հանձնել ՀՀ պաուերլիֆտինգի ֆեդերացիայի սպորտի վարպետի թեկնածուի հավաստագիրը և հայտարարել, որ այս ռեկորդն առաջին անգամ է սահմանվում Հայաստանում, և ողջունելի է, նման պայմաններում մարզվելով, հասնել այսպիսի արդյունքների:

Թաթուլ Միրզոյանն իր հաղթանակը նվիրել է 44-օրյա պատերազմում զոհված բյուրեղավանցիների հիշատակին»,- ասված է հաղորդագրությունում։

Please enter a valid URL