Search
Close this search box.

CՕVID19-ով հիվանդ երեխաներից 7-ի վիճակը ծանր է, 1-ի վիճակը` ծայրահեղ ծանր. նախարարությունը մանրամասնում է

«Մուրացան» հիվանդանոցում Վերակենդանացման բաժանմունքում ՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող՝ Covid 19-ով հիվանդ 2 երեխաներից 1-ն արդեն տեղափոխվեց ստացիոնար բաժանմունք: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։

«Տեղեկացնեմ, որ ներկա պահին, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում հոսպիտալացված է կորոնավիրուսով հիվանդ 16 երեխա։ Փոքրիկներից 1-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր՝ վերակենդանացման բաժանմունքում է, 7 բալիկի վիճակը գնահատվում է ծանր՝ թթվածնակախյալ են, և 8 երեխա գտնվում է կայուն վիճակում։ 18 մայրերի մոտ ևս հաստատվել է Covid 19»,-գրել է նա։

Please enter a valid URL