Search
Close this search box.

Վրաստանում AstraZeneca-ով պատվաստումները դադարեցվել են

Նոյեմբերի 1-ից Վրաստանում COVID-19-ի դեմ բրիտանա-շվեդական AstraZeneca պատվաստանյութով պատվաստումները դադարեցվել են, գրում է Aliq.ge-ն։ AstraZeneca-ի առաջին չափաբաժնով պատվաստվածներին կառաջարկվի Pfizer, Sinopharm կամ Sinovac։

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեի խոսքով՝ Վրաստանում առկա AstraZeneca պատվաստանյութի պիտանելիության ժամկետը լրացել է։ Երկրի գլխավոր վարակաբանը նշել է, որ չի հաջողվել սպառել AstraZeneca-ի մոտ 15 000 հազար չափաբաժին։ Օքսֆորդի համալսարանի գիտնականների աջակցությամբ ստեղծված բրիտանա-շվեդական այս պատվաստանյութով Վրաստանում պատվաստվել է 61 456 մարդ։

Երկրում ամենաքիչ թվով պատվաստված են AstraZeneca-ով։ Վրաստանում պատվաստումները սկսվել են մարտի 15-ից՝ AstraZeneca-ով, որով կարող էին պատվաստվել 45 տարեկանից բարձր անձինք։

Please enter a valid URL