Search
Close this search box.

Հացադուլ անող Սաակաշվիլին 20 կգ նիհարել է. ինչ վիճակում է նա գտնվում

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի քաղաքացիական կինը՝ Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ելիզավետա Յասկոն, մանրամասներ է հայտնել Ռուսթավիի բանտում մեկ ամիս հացադուլի մեջ գտնվող Սահակաշվիլիի ինքնազգացողության վատթարացման մասին, գրում է «Ինտերֆաքսը»։

«Այս պահին նա նիհարել է ավելի քան 20 կիլոգրամով»,- Սահակաշվիլիին տեսակցելուց հետո լրագրողներին հայտնել է Յասկոն, ապա հավելել․ — «Մեծ ամոթ է և սխալ, որ նախագահ Սահակաշվիլին բանտում է, և նրա վիճակը օրեցօր վատանում է: Ինձ ցավ է պատճառում նրան նայելը: Պետք է ազատ արձակել նախագահին»։

Յասկոն նաև ընդգծել է, որ Սաակաշվիլին դեռ շարունակում է մնալ հացադուլ անողի կարգավիճակում, սակայն այն չի ​​կարող անժամկետ շարունակվել։

«Ուկրաինական դիրքորոշումն այն է, որ Սահակաշվիլին վերադառնա Ուկրաինա, բայց դա կախված է վրացական իշխանություններից»,- ասել է Յասկոն։

Please enter a valid URL