Search
Close this search box.

Սպանություն Երևանում. 51-ամյա ամուսինը խեղդամահ է արել 46-ամյա կնոջը, ապա ինքնավնասել իրեն

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Սուվորովի փողոցի տներից մեկում կնոջ դի կա, իսկ մեկ հոգի էլ՝ վիրավոր:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված տան խոհանոցում՝ հատակին, հայտնաբերել են կնոջ դի: Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Յուրա Պապյանը և Մկրտիչ Ումրշատյանը:

Փաստի առթիվ Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և ստեղծվել է քննչական խումբ:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Պարեկները էդ տղամարդուն որ տարան՝ էդ տան ամուսինն էր: Կնոջը խեղդելով՝ սպանել է, իսկ հետո իրեն ինքնավնասում արել: Եթե ոստիկաններն ու քնիիչները շուտ չգային, երևի ինքն էլ արնաքամ լիներ, մահանար: Բայց, թե ինչն է պատճառը եղել, որ նման դեպք է տեղի ունեցել, մեզ համար առեղծված է»: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Կայքի տեղեկություններով՝ մահացածը՝ նույն հասցեի բնակիչ, 46-ամյա Լուսինե Ք.-ն էր, իսկ պարեկների կողմից հիվանդանոց տեղափոխվածը՝ նրա ամուսինն է՝ 51-ամյա Արթուր Խ.-ն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2021/10/31/1199497/

Please enter a valid URL