ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կենտրոնը (CDC) հրապարակել է կովիդի դեմ պատվաստված քաղաքացիների հիվանդացության և մահացության տվյալները տարբեր տարիքային խմբերի համար: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է առողջապահության նախկին նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:
Ըստ այդ տվյալների ամբողջությամբ պատվաստված քաղաքացիները, ի տարբերություն չպատվաստվածների 6.1 անգամ ավելի քիչ են վարակվում կովիդով, 11.3 անգամ ավելի քիչ են մահանում կովիդից: