Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ-ը Սյունիքում օդանավակայան է ուզում կառուցել. հիմա ուսումնասիրում են հարցը. Ամարյան

Միացյալ նահանգները Սյունիքում օդանավակայան է ուզում կառուցել․ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում հայտարարել է «Կոռուպցիայի հակազդման ասոցիացիա» ՀԿ նախագահը։ Ալեքսանդր Ամարյանն անդրադարձել է հարցին, թե ի՞նչ է այսօր կատարվում ՀՀ-ում՝ տարածաշրջանային զարգացումների համատեքստում և արդյոք երկրի վարչապետը որոշումներ կայացնում է, թե նրա փոխարեն որոշում են․

«Փաշինյանը մեկ-մեկ կայացնում է որոշում, բայց ղեկավարվում է և՛ արևելքից, և՛ արևմուտքից՝ Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա։ Ռուսաստան, որին ձեռնտու չէ, որ Հայաստանում թուրքական դիրքերը ուժեղանան։ Միակ քրիստոնյա պետությունն ենք, որ բուֆեռի կարգավիճակով Հայաստանի, արտերկրի արանքում ենք։ Պարսկաստանին ևս ձեռնտու չէ, որ Հայաստանը վերանա և իր գործոնն է փորձում մտցնել կառավարման մեջ»։

Ըստ Ամարյանի՝ նոյմեբերի 9-ի համաձայնագրից բացի կան պարտավորություններ, որ Փաշինյանը պետք է կատարի, նոր հեռանա։

«ԱՄՆ դեսպանատան ուշադրությունը դրված է Սյունիքում օդանավակայանների վրա, ուսումնասիրություններ են կատարում՝ այնտեղ ի՞նչ ու ոնց կարող է գործել։ Մենք չունենք ամերիկյան ռազմաբազա։ Ունենք մի հարևան Վրաստան, որտեղ ստեղծել են ՆԱՏՕ-ի ռազմաուսումնական կենտրոն, որտեղ միշտ զորավարժություններ են անում»,- ասաց Ամարյանը։

Please enter a valid URL