Search
Close this search box.

Անլուծելի հարցեր չկան, միշտ էլ ելք կա. Վահե Էնֆիաջյան

ԱԺ նախկին պատգամավոր Վահե Էնֆիաջյանը գրում է.

Առաջիկայում նախատեսվում է եռակողմ հանդիպում, որի ընթացքում, ըստ շրջանառվող լուրերի կողմերի միջև ստորագրվելու է փաստաթուղթ։

Չնայած նրան, որ փաստաթղթի բովանդակությունը ժողովրդին հասու չէ, սակայն դիվանագիտության մեջ հայտնի կարծիք կա «քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, ոչինչ համաձայնեցված չէ»։ Դեռ ժամանակ կա ամբողջությամբ լրամշակելու և վերախմբագրելու փաստաթղթերը։

Հարկ եմ համարում հիշեցնել, որ 30 տարիների ընթացքում Ղարաբաղյան հակամարտության պատմության մեջ առնվազն երկու դեպք է հայտնի, երբ կողմերից մեկը վերջին պահին ընդհատել է գործընթացը։

2001 թվականին թվում էր, թե կողմերը պատրաստվում են ստորագրել Քի Ուեսթի կամ տարածքների փոխանակման տարբերակը ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ, (առաջին հերթին` ԱՄՆ-ի) սակայն Հեյդար Ալիեւը հրաժարվեց պայմանավորվածությունից։ Տասը տարի անց` 2011 թվականին, վերջինիս որդին` Իլհամ Ալիևը հրաժարվեց ստորագրել Կազանի փաստաթուղթը և վերադարձավ տուն, որպեսզի պատրաստվի պատերազմներին` 2016֊ի ապրիլին և 2020-ի սեպտեմբերին ։

Հ. Գ. Ոչ ոք իրավունք չունի ժողովրդից գաղտնի, միանձնյա որոշումներ կայացնել մեր պետության ճակատագրի վերաբերյալ։ Պատմությունից պետք է դասեր քաղել, և եթե հարկ է, ետ կանգնել անհեռանկար ու անպատասխանատու պայմանավորվածություններից։

Please enter a valid URL