Armlife.am-ի տեղեկություններով առաջիկայում Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ակտիվ գործունեություն կսկսի իրականացնել դեռևս 2020թ. ստեղծված «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամը, որի նախագահը Ռուսաստանի հայության տարբեր շրջանակների կողմից ընդունված և հարգված բժիշկ Արամայիս Ալբերտի Կամալովն է: Վերջինս բժկական գիտությունների դոկտոր է, Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր,2010թ. նույն համալսարանի հիմնարար բժշկության ֆալուլտետի ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի վարիչ, ուրոլոգների եվրոպական ասոցացիայի անդամ, Ռուսաստանի և Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիաների անդամ:
«Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամը, որին անդամակցում են Ռուսաստանի հայ համայնքի առավել նշանակալի և հայտնի գործիչներ, հասարակական, մշակութային և կրոնական գործիչներ Հայաստանից, ստեղծվել է Ռուսաստանի հայերի միության գործունեության բացը լրացնելու, Ռուսաստանի համայնքային կառույցներում կրթական, մշակութային, լուսավորչական գործունեություն իրականացնելու, Ռուսաստանի հայության շրջանում ծագող խնդիրներին արագ արձագանքելու, Ռուսաստանում ապրող հայերի և Հայաստանի Հանրապետության միջև կապերը ամրապնդելու, հայ-ռուսական դարավոր բարեկամության և դաշնակցային հարաբերությունները նոր և ավելի բարձ մակարդակի հասցնելու նպատակով:
Մեր տեղեկություններով Արամայիս Կամալովը տևական ժամանակ եղել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական բժիշկը, և բավական լուրջ կապեր ունի ռուսական իշխանական էլիտայի շրջանում:
Առաջիկայում մենք ավելի հանգամանալից կանդրադառնանք «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի ու հիմնադրամի նախագահ Արամայիս Կամալովի կողմից իրականացվող հայապահպան գործունեությանը: