Search
Close this search box.

Դարակազմիկ հանդիպմանը մնաց մի քանի ժամ. Ի՞նչ կհարցնի Հայրապետյան Միքայելը Փաշինյան Նիկոլին

Մի քանի օր առաջ մեր երկրի ամենաազդեցիկ և նույնքան հզոր Պահպանողական կուսակցության լեգենդար առաջնորդ Հայրապետյան Միքայելն ասաց, որ «Մենք դատապարտված ենք ստորագրել, բայց թե ինչ կստորագրենք, ամսի 30-ին վարչապետի հետ հանդիպման ժամանակ կփորձեմ հնարավորինս ճշտել։ Իսկ հիմա ինչ ասեմ` օդի մեջ կլինի»։

Թե ի՞նչ է դատապարտված ստորագրել առաջնորդն անհայտ է, սակայն այսօր ամսի 30-ն է: Բան չմնաց: Դարակազմիկ հանդիպմանը մնաց մի քանի ժամ (չեմ կարծում, որ առաջնորդները գիշերը հանդիպեն): Հայ հասարակությունն անորոշության մեջ է: Բոլորս սպասում ենք պահպանողական առաջնորդի խոսքին: Ի՞նչ կհարցնի Հայրապետյան Միքայելը Փաշինյան Նիկոլին և ի՞նչ կպատասխանի Փաշինյան Նիկոլը Հայրապետյան Միքայելին: Այսօր այդ օրն է:
Հետևենք իրադարձությունների զարգացմանը, քանզի մենք դատապարտված ենք դրան:

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL