Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 20:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 34-այա Տիգրան Տիգրանյանը իր վարած «Suzuki XL7» մակնիշի ավտոմեքենայով Մեղրի-Երևան ավտոճանապարհի 204-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 180 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում:
Վթարի հետևանքով Տ. Տիգրանյանն ու ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 36-ամյա Անուշավան Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիան քաղաքի Աղիտուի հոսպիտալ: