«Փաստ» օրաթերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակների առաջին համարների անունները: Ինչպես երևում է, «թեժ» մարզերից մեկը Կոտայքն է լինելու:
Քանի որ այս մարզը Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի ազդեցության գոտին է համարվում, «Փաստ» թերթի տեղեկություններով, թեկնածուների մեծ մասը նրա անձնական քաղաքական շրջանակն են ներկայացնում։ Մասնավորաբար, Ծաղկաձորում կուսակցության ցուցակը կառաջնորդի Նարեկ Հարությունյանը, Հրազդանում՝ Սևակ Միքայելյանը, Նոր Հաճնում՝ Սահակ Գյուլինյանը, Աբովյանում՝ Պավել Ցուգունյանը, Գառնիում՝ Տիգրան Պողոսյանը, Նաիրի համայնքում՝ Վաղարշակ Ամիրխանյանը։
Ամենասուր պայքարը, ենթադրվում է, Աբովյան քաղաքում է լինելու, որտեղ, ինչպես և օրեր առաջ գրել էինք, ՔՊ-ի կողմից առաջադրվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Պավել Ցուգունյանը, որը հայտնի է իր անվան կրճատ՝ Պաշ տարբերակով։
Ցուգունյանը նախ նշանակվել էր Կոտայքի մարզպետի օգնական, ապա՝ Կոտայքի մարզի ՋՕԸ-ի տնօրեն։ 2020 թվականի սեպտեմբերից Ցուգունյանը ղեկավարում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում