Search
Close this search box.

Ադրբեջանցիները վերադարձրել են Կոռնիձորի բնակչին պատկանող 106 գլուխ ոչխարները

Հոկտեմբերի 29-ին Տեղ համայնքի ղեկավարի, ՀՀ Սահմանապահ զորքերի ուղեկալի պետի և ռուսական սահմապահ զորքերի կողմից ձեռնարկված համակարգված և նպատակային գործողությունների արդյունքում հակառակորդի կողմից հետ է հանձնվել հոկտեմբերի 22-ին Կոռնիձորի բնակչին պատկանող 106 գլուխ ոչխարները, հայտնում է Տեղի համայնքապետարանը։

«Վերջերս ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի կողմից լրատվամիջոցներով տարածված լուրերը այն մասին, որ ադրբեջանցիներն են մտել Կոռնիձորի վարչական տարածք և հափշտակել, բացառապես ապատեղեկատվություն է: Հորդորում ենք բոլորին չխեղաթյուրել որևիցե տեղեկատվություն, սպասել Տեղի համայնքապետարանի պաշտոնական հաղորդագրություններին, անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք համագործակցել բոլորի հետ: Տեղ համայնքի ղեկավարը մշտապես կանգնած է իր ժողովրդի կողքին և մտահոգ է նրանց բոլոր խնդիրներով», — ասված է համայնքապետարանի ֆեյսբուքյան հայտարարության մեջ։

Please enter a valid URL