Search
Close this search box.

Խաչատուր Սուքիասյանի նոր բիզնեսը օդանավ շահագործողի վկայական ստացավ․ իրականում ինչ գներ կառաջարկվեն

Հայկական « FLYONE ARMENIA» ընկերությունը ստացել է օդանավ շահագործողի վկայական

Ավիաընկերությունից ասել են, որ «Flyone Armenia»-ն դարձել է ազգային օպերատոր և շուտով կսկսի առաջին թռիչքները:
Մոտ ապագայում ՀՀ քաղաքացիները կկարողանան մատչելի գներով մեկնել եվրոպական և ասիական երկրներ:

Երևանի օդանավակայանից ընկերությունը թռիչքներ կիրականացնի Մոսկվա, Թեհրան, Լիոն, Քութայիս, Դամասկոս, Կրասնոդար, Փարիզ, Ստամբուլ և Թել Ավիվ:

Հիշեցնենք` մայիսին հայտնի դարձավ, որ «SIL Group» կոնցեռնը, որի հիմնադիրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է, մոլդովական «FlyOne» ընկերության հետ համատեղ հայաստանյան շուկայում ներկայացնելու է ժամանակակից չափանիշներին համապատասխան «Flyone Armenia» հայկական ավիաընկերությունը։ Հայկական ԶԼՄ-ները հայտնել էին, որ ավիաընկերությունը կտեղակայվի «Զվարթնոց» օդանավակայանում և նույնիսկ ազգային ավիափոխադրողի կարգավիճակ կստանա: Սակայն արդեն հայտնի է, որ այդ կարգավիճակը կստանա «Air Arabia»-ի հետ համատեղ ստեղծված նոր ավիաընկերությունը։

Դեռ 2019 թ․-ին Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) ղեկավար Տաթևիկ Ռևազյանը նշել էր, որ ներկա փուլում Հայաստանին պետական ազգային փոխադրող պետք չէ։ Նա կարծում էր, որ պետությունը չի կարողանա կարգավորել ավիափոխադրումների հետ կապված բոլոր հարցերը, առաջին հերթին՝ շատ բարձր ծախսերի պատճառով։

Please enter a valid URL