Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այն, ինչ մերն է, այնտեղ օտար զինվարծ ուժեր չեն կարող լինել․ Անդրանիկ Քոչարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ՀՀ տարածքից ադրբեջանական կողմի դուրս գալու հարցում խնդրում է չշտապել։

«Ինչո՞ւ եք շտապում, մի շտապեք, հանգիստ, այդ գործընթացը սիրում է համբերություն ու շատ հստակ գործընթաց», — Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Հարցին՝ Սև լճի տարածքից դուրս կգա՞ Ադրբեջանը, պատգամավորն արձագանքեց. «Ես կարող եմ մի բան պնդել՝ այն, ինչը մերն է, այնտեղ օտար զինված ուժեր չեն կարող լինել»։

Please enter a valid URL