Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ դեսպանը լիարժեք տեղեկություն չունի հնարավոր եռակողմ փաստաթղթի ստորագրման մասին. Սեյրան Օհանյան

««Հայաստան» խմբակցությունը երեկ հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին: ՌԴ դեսպանի հետ քննարկել ենք իրադրությունը, ներկայացրել ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ մեր խմբակցության դիրքորոշումը»: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Քննարկել ենք նաև այն իրադրությունը, որ ստեղծվել է Հայաստանի շուրջ, կարևորել ենք հայ-ռուսական համագործակցությունը։ Խոսել ենք միացյալ զորախմբի մասին, սահմանապահ գործունեության մասին: Կարծում եմ՝ որոշակի փակ խնդիրներ կան, որոնց մասին այսօր չէի ուզի խոսել», -ասաց խմբակցության ղեկավարը:

«ՌԴ դեսպանից հետաքրքրվել ենք նաև հնարավոր եռակողմ փաստաթղթի ստորագրման մասին, սակայն վերջինս ասաց է, որ լիարժեք տեղեկություն չունի դրա մասին»,- հավելեց Օհանյանը:

Please enter a valid URL