Search
Close this search box.

«Իրավունք». Երբ Հայաստանում կլինի Վանո Սիրադեղյանի աճյունը

«Իրավունք» թերթը գրում է. «Հայաստանի պետական, կուսակցական, հասարակական գործիչ, գրող եւ հրապարակախոս Վանո Սիրադեղյանի աճյունը Հայաստան տեղափոխելու կոնկրետ ժամկետները դեռ հայտնի չեն: Անգամ մերձավոր հարազատներն այդ մասին դեռ հստակ պատկեր չունեն:

Ամեն դեպքում, Վանո Սիրադեղյանի որդին՝ Խաչատուր Սիրադեղյանը, պատասխանելով մեր հարցինª միայն նշեց. «Տեղափոխման գորընթացն այս պահին ընթանում է: Բայց թե երբ արդեն հայրիկիս աճյունը վերջնականապես կլինի հայրենի երկրում, ցավոք, հստակ նշել չենք կարող: Բայց այն, որ հայրիկիս աճյունը անպայման բերելու ենք, դա քննարկման ենթակա չէ»:

Այլ հարցերի Վանո Սիրադեղյանի որդին չցանկացավ պատասխանել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL