Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը նիհարել է մոտ 20 կգ-ով եւ չի օգտագործել ավելի նիհար նմանակի, կարծում են հարավկորեական հետախուզության ներկայացուցիչները, փոխանցում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով Bloomberg-ը։
Հինգշաբթի՝ հոկտեմբերի 28-ին, հետախույզները հայտնել էին, որ 2019 թվականին Կիմի քաշը մոտ 140 կգ էր, սակայն դրանից հետո նրան հաջողվել էր նիհարել:
Ազգային հետախուզական գործակալությունը հավելել է, որ Կիմ Չեն Ինն առողջ է։ Հյուսիսային Կորեայի առաջնորդի քաշը ուշադրության կենտրոնում էր հայտնվել Կիմի առողջական վիճակի վատթարացման մասին լուրերի ֆոնին:
Հյուսիսային Կորեայի կառավարությունը՝ Կիմ Չեն Ինի գլխավորությամբ, ավելի վաղ նախազգուշացրել էր իր քաղաքացիներին, որ նրանք պետք է քիչ ուտեն։ Մարդիկ ստիպված կլինեն նվազեցնել իրենց ախորժակը մինչեւ 2025 թվականը, երբ երկիրը կբացի Չինաստանի հետ սահմանը։