Search
Close this search box.

Աշնանային արձակուրդը չի երկարաձգվել երկու շաբաթով. ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ որոշ ԶԼՄ-ներում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե դպրոցական աշնանային արձակուրդը երկարաձգվել է ևս երկու շաբաթով, չի համապատասխանում իրականությանը:

Հանրությանը խնդրում ենք հետևել միայն ԿԳՄՍ նախարարության պաշտոնական լրահոսին. տեղեկատվության իսկությունն անհրաժեշտ է ստուգել ԿԳՄՍ նախարարության կայքէջում՝ escs.am և սոցիալական էջերում։

ԶԼՄ մեր գործընկերներին հորդորում ենք դրսևորել մասնագիտական պատշաճ գործելաոճ, զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և այս թեմայի վերաբերյալ հիմք ընդունել ԿԳՄՍՆ-ի համապատասխան հայտարարությունը՝ https://escs.am/am/news/10338:

Հավելենք, որ որոշ ԶԼՄ-ներ այսօր հրապարակել են նախորդ տարվա հոկտեմբերի 27-ին ԿԳՄՍ նախարարության կայքում զետեղված հայտարարությունը՝ այն ներկայացնելով իբրև այս տարվա տեղեկատվություն, որն էլ շփոթության առիթ է հանդիսացել:

Please enter a valid URL