Չի բացառվում, որ առաջիկայում դիմակ դնելը պարտադիր լինի նաև բաց տարածքներում։ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված համաճարակային վիճակը ծայրահեղ լարված է։ Չնայած սրան, չպետք է լոքդաունի գնանք, այլ պետք է դիմակների կրման ռեժիմը խստացվի։ Հիմա քննարկում ենք բաց տարածություններում դիմակ կրելը պարտադիր դարձնելու հարցը, և չեմ բացառում, որ նման որոշում կկայացնենք»,–ասաց Փաշինյանը։