Search
Close this search box.

Մոտ ապագայում Հայաստանում պարտադիր կլինի նաև բժշկական ապահովագրությունը

Բնակչության պարտադիր բժշկական ապահովագրությունը Հայաստանում լավագույն դեպքում կներդրվի 2019 թվականի վերջից, իսկ ապահովագրավճար կսահմանվի կամ բացարձակ թիվ, կամ աշխատավարձի առավելագույնը 2 տոկոսը:

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի տեղեկացմամբ՝ պարտադիր բժշական ապահովագրության համար կա երկու բանաձև, երբ քաղաքացին ամսական վճարում է  6000 դրամ ապահովագրավճար, կամ  50 տոկոսը վճարում է քաղաքացին, իսկ 50 տոկոսը՝ գործատուն: Ըստ Լ. Ալթունյանի՝ ամսական գանձվող 6000 դրամն աննախադեպ ցածր գումար: Օրինակ՝ Չեխիայում ապահովագրավճարը կազմում է աշխատավարձի մոտ 15 տոկոսը: Հայաստանում աշխատավարձերն ավելի ցածր են, հետևաբար շատ ավելի ցածր կլինի ապահովագրավճարը. «Մենք մոդելավորել ենք բոլոր իրավիճակները: Նույնիսկ բժշկի չդիմելու դեպքում ամսական ապահովագրավճարի մոտ 3000 դրամը վերադառնալու է ընտանիքին սքրինինգային հետազոտությունների շնորհիվ: Մենք գանձում ենք այդ գումարը, որպեսզի ծախսենք մարդկանց առողջության վրա, երկարացնենք առողջ կյանքի տևողությունը»,-տեղեկացրեց նախարարը:

Please enter a valid URL