Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը։ Այս օրինագծով առաջարկվում է Ամանորյա տոներին ոչ աշխատանքային սահմանել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը:
Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքը բավականին բուռն քննարկվեց։ Հավելենք, որ նախագիծը ներկայացնող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահեցրել էր, որ ոչ աշխատանքային օրերի կրճատմամբ ՀՆԱ-ն կբարձրանա, առևտուրը կաճի:
Ի դեպ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջարկել է ոչ աշխատանքային օրեր թողնել նաև հունվարի 2-ը և հունվարի 7-ը: