ԱԺ քառօյայի աշխատանքներն այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթի ժամանակ լարվեցին:
Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Մանուկյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե սրիկայության մասին շատ օրինակներով կարելի է խոսել, սակայն Արցախն ուրացողը դավաճան է. «Արցախ ուրացողը դավաճան է, ոնց որ քիչ առաջ ելույթ ունեցողը լրատվամիջոցների առաջ էր Արցախը ուրացել»:
Մանուկյանի խոսքերից հետո ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց` կան էթիկայի կանոններ. «Նոր ինչ-որ մեկին մեղադրում էիք Արցախն ուրանալու մեջ։ Անուն տվեք։ Հիմա դուք Վիգեն Խաչատրյանին ե՞ք դավաճան անվանում»,-ասաց Ռուբեն Ռուբինյանը և պահանջեց անջատել Գեղամ Մանուկյանի խոսափողը, այնուհետև հորդորեց անվտանգության աշխատակիցներին հեռացնել ընդդիմադիր պատգամավորին ամբիոնից:
Միջադեպից հետո հայտարարվեց ընդմիջում: