Հասկանալով մեր հայրենակիցների տարակուսանքը Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցած պաշտոնական ընդունելության լուսանկարների առնչությամբ և ըմբռնումով մոտենալով նման արձագանքին՝ միաժամանակ պարտավորված ենք զգում տեղեկացնել, որ միջոցառման ԲՈԼՈՐ մասնակիցները, որոնք հիմնականում օտարերկրացիներ էին, ունեցել են ՊՇՌ թեստի բացասական արդյունք, նրանց գերակշռող մասը նաև պատվաստված է եղել կորոնավիրուսի դեմ։ Այս մասին պարզաբանում է Հրապարակել ՀՀ նախագահի աշխատակազմը։
«Մասնակիցները դիմակներ կրել են ըստ ցանկության:
Համամիտ ենք այն տեսակետին, որ պատվաստումը վիրուսից պաշտպանվելու, համավարակը հաղթահարելու և բնականոն կյանքին վերադառնալու լավագույն ճանապարհն է»,-նշել են նրանք։
Նշենք, որ համացանցում մեծ աղմուկ էին բարձրացրել Նախագահականում տեղի ունեցած ընդունելության նկարները, որտեղ պաշտոնյանեը, այդ թվում, Առողջապահության նախարարն առանց դիմակի էին։