Ինչպես հասարակության շրջանում, այնպես էլ բանակում, լուրջ բացատրական աշխատանքներ են տարվում` կորոնավիրուսի դեմ պատվաստման կարևորության վերաբերյալ: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում նշեցին Պաշտպանության նախարարությունից՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք ՀՀ զինված ուժերում կա պարտադիր պատվաստման հրաման:
«Այդուհանդերձ` պարտադիր պատվաստման հրաման ուղղակի գոյություն չունի: Ընդ որում, պատվաստման տեմպերով, քաղաքացիական բնակչության համեմատ, զինված ուժերն էապես բարձր ցուցանիշներ է արձանագրում»,- նշեցին գերատեսչությունից:
Հիշեցնենք՝ քիչ առաջ փաստաբան Հայարփի Սարգսյանը նշել էր.
«Հենց նոր ահազանգ ստացա զորամասերից մեկից, որ զինծառայողներին շարք են կանգնեցրել, հրամայել դուրս գալ շարքից այն զինծառայողներին, ովքեր պատվաստված չեն, տեղեկացրել, որ եթե չպատվաստվեն, պատրաստեն զեկուցագրերը, ընդ որում՝ այդ զինծառայողները թեստ են հանձնել, որը եղել է բացասական։ Պաշտպանության նախարարությունը հիմա կտեղեկացվի»։