Search
Close this search box.

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել. Ամիր Աբդոլլահիանը կոչ է արել հեշտացնել իրանական բեռնատարերի անցումը

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել ադրբեջանցի գործընկերոջը՝ ավելի դրական քայլեր անել և հեշտացնել իրանական բեռնատարերի անցումը՝ Ադրբեջանի հետ սահմանամերձ տարածքներում: Այս մասին հայտնում է «Իռնա» գործակալությունը:

Հեռախոզազրույցի ընթացքում Իրանի ԱԳ նախարարն ասել է, որ Թեհրանը վճռական է Բաքվի հետ երկկողմ հարաբերությունների ընդլայնման և խորացման հարցում: Ամիր Աբդոլլահիանը բարձր է գնահատել կալանավորված երկու իրանցի վարորդների ազատ արձակումը և դա որակել որպես կառուցողական քայլ, որը կարող է անհրաժեշտ հիմք ստեղծել թյուրիմացությունները հարթելու համար։

Նա կոչ է արել ավելի շատ դրական քայլեր անել և հեշտացնել իրանական բեռնատարների անցումը Ադրբեջանի հետ սահմանամերձ տարածքներում: Ընդհգծելով երկու պետությունների կողմից դրական և հեռանկարային մոտեցման որդեգրման անհրաժեշտությունը՝ նա նշել է երկու երկրների միջև համատեղ տնտեսական հանձնաժողովի գործունեությունը հնարավորինս արագ սկսելու անհրաժեշտությունը։

Բայրամովը, իր հերթին, ողջունել է երկու պետությունների կողմից ձեռնարկված դրական քայլերը՝ թյուրիմացությունները լուծելու համար, երկու իրանցի վարորդների ազատ արձակումը, ինչպես նաև սահմանային տարանցման վերաբերյալ իրանական համապատասխան հաստատությունների կողմից տրված վերջին հրահանգը՝ որպես ազդանշան երկու կողմերից ՝ լուծելու համար թյուրիմացությունները:

Please enter a valid URL