Աշխարհահռչակ ռոք-երաժիշտ Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով կոչ է արել աջակցել Արցախի՝ հակամարտությունից տուժած տարածքների ականազերծման աշխատանքներին:
Հանրահայտ երաժիշտը հորդորել է նվիրատվություն անել The HALO Trust բրիտանա-ամերիկյան բարեգործական հիմնադրամին, որը ստանձնել է այդ առաքելությունը. «Նրանց առաքելությունն է օգնել, որ այդ տարածքներն անվտանգ դառնան բնակիչների համար, որ նրանք կարողանան տեղաշարժվել առանց զոհվելու կամ վիրավորվելու վախը սրտում: Նվիրաբերություն կատարելով այս կազմակերպությանը՝ կարող եք օգնել, որ Հարար գյուղի բնակիչների համար ապահով գոտիներ ստեղծվեն»,-գրել է երաժիշտը` ընդգծելով, որ նվիրաբերած գումարը կկրկնապատկվի հիմնադրամի անանուն դոնորի շնորհիվ: