Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում մեկնաբանել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջիկա բանակցությունների մասին տեղեկությունները։
«Եթե նման պայմանավորվածություն ձեռք բերվի, մենք այդ մասին ժամանակին կտեղեկացնենք», — ասել է նա։
Ավելի վաղ գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը կարող է կայանալ նոյեմբերի առաջին տասնօրյակում Մոսկվայում: Ըստ նույն աղբյուրի` բանակցությունների արդյունքում նախատեսվում է եռակողմ հայտարարություններ ստորագրել։
Հիշեցնենք` Պուտինի Փաշինյանի ու Ալիևի նախորդ հանդիպումը կայացել էր Մոսկվայում այս տարվա հունվարին։
Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվել էր եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։