ՀՀ Սյունիքի մարզի զորավարժարաններից մեկում երեկ հայ-ռուսական միացյալ զորախմբի մարտավարական զորավարժություններ անցկացվեցին։ Մոտոհրաձգային, տանկային, հրետանային և հետևակային ստորաբաժանումները բարձր մակարդակով կատարեցին պայմանական հակառակորդի ագրեսիան հետ մղելու վարժանքներ:
Զորավարժությունների ակտիվ փուլից հետո աչքի ընկած զինծառայողները պարգևատրվեցին: Խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանն ընդգծեց զինվորականների բարձր վարպետությունն ու տարբեր ստորաբաժանումների համատեղ աշխատանքի արդյունավետությունը:
Նրա խոսքով ՝ զորավարժությունների հիմնական խնդիրներից մեկը համակարգված գործողությունների մշակումն էր, երկու պետությունների ԶՈւ ստորաբաժանումների ներդաշնակեցումը: Փարվանյանը նշեց, որ զորքերին հաջողվեց այդ խնդիրը պատշաճ մակարդակով կատարել։