Երեկ հայտնի լրագրող Թաթուլ Հակոբյանը հղում անելով իր վստահելի աղբյուրներին գրել էր, որ նոյեմբերի 9-ին պատրաստվում է երկու փաստաթուղթ։ Առաջին փաստաթղթով` Հայաստանը ճանաչելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, երկրորդ փաստաթղթով` տալու է միջանցքը, որը Ադրբեջանը կապելու է Նախիջևանի և Թուրքիայի հետ։ Խոսքը գնում է, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի մասին։
Այս ամենի իրավական հետևանքը լինելու է այն, որ Հայաստանը այլևս որևէ հավակնություն չի կարողանալու ունենա Արցախի և հանձնվող միջանցք-ճանապարհների նկատմամբ։ Սա կլինի անդառնալի աղետ հայկական պետականության համար։