Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առանց սիրո պտուղը միրգ է, առանց սիրո հեքիաթը գիրք է․ Զարեհ Թևանի ու Եվա Եգանյանի նոր տեսահոլովակը բուռն ծափերի արժանացավ

Աշխարհում այսօր սերն է պակասում․ Եվա Եգանյանի և Զարեհ Թևանի նոր տեսահոլովակը հենց այդ պակասող սիրո մասին մասին էր։ Երգի [խոսքերի ու երաժշտության հեղինակ, օպերային երգիչ, բաս-բարիտոն Ռուբեն Թելունցը, ով հատուկ ԱՄՆ-ից հասել էր Երևան՝ երգի պրեմերիային մասնակցելու, ներկայացրեց, թե ինչպես ծնվեց «Առանց սիրո» երգը։

«Դեռ երեք տարի առաջ, երբ Եվա Եգանյանը ԱՄՆ-ում էր, որոշեցի առաջարկ անել Եվային և Զարեհ Թևանին, որ այդ երգը հենց իրենք կատարեն»։

Թելունցը խոստովանեց, որ առաջարկի պահին վախով նայել է Զարեհին, մտածելով, թե կմերժի, քանի որ ինքը երգիչ երգահան է և երգում է միայն իր երգերը, բայց ամեն ինչ լավ էր, և ամեն ինչ իր ուզածի պես եղավ՝ հրաշալի դուետ։

Թելունցը անկեղծանում է, որ ինքը չէր կարող գրել այլ բան, քան սիրո փառաբանումն ու գովերգումը,և ամբողջ այդ ստեղծագործության մեջ սերը կարմիր թելով անցնում է՝ առանց սիրո պտուղը միրգ է, առանց սիրո հեքիաթը գիրք է․․․

Երևանում Զարեհն ու Եվան երժշտասեր հանդիսատեսի դատին ներկայացրեցին «Առանց սիրո» երգը, որից միայն սերն էր հորդում, ու ծափերի տեղատարափ կար։

Please enter a valid URL