Քաղհասարակության մի շարք կազմակերպություններ խորապես մտահոգված են, որ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի փոփոխություններով խոշտանգման գործերի նախաքննությունը փոխանցվում է ԱԱԾ քննիչներին։ Արձանագրում է, որ այս փոփոխություններն էական հետընթաց են մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, քանի որ ինստիտուցիոնալ առումով նվազեցնում են խոշտանգումներից զերծ մնալու բացարձակ իրավունքի պաշտպանության երաշխիքները։
Ուշագրավ է այն, որ այս հայտարարությունը տարածել են սորոսական համարվող ՀԿ-ները՝ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գլխավորությամբ: Իսկ սա իր հերթին լուրջ մեսիջ է Նիկոլ Փաշինյանին, որ սորոսականների աչքից չի վրիպում վերջինիս բացահայտ, անթաքույց ռևերանսները Մոսկվային: Բացի այդ, ինչպես գրել էինք շաբաթներ առաջ, պետական կառավարման համակարգը սորոսականներից մաքրելու լուրջ գործընթաց է սկսվել, որը գլխավորում է Սուրեն Պապիկյանը, ինչը միանշանակ սորոսականներին անհանգստացնող պրոցես է:
Նրանք փորձում են մեսիջներ հղել Փաշինյանին, որ վերջինիս պրո-ռուսական քաղաքականությունն անհետևանք չի մնա: Չի բացառվում, որ հայտարարություններին հաջորդեն ավելի գործնական քայլեր, սորոսականներն էլ ունենան պահուստային թեկնածու՝ Փաշինյանի փոխարեն:
lurer.com