ԱԺ «Հայաստան» դաշինք խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, այս մասին Tert.am-ին ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
Նա ավելացրել է, որ մանդատը վայր դնելու դիմում ներկայացնելու պատճառներն անձնական են։