Search
Close this search box.

Տղամարդը Դավիթաշենի կամրջից իրեն ցած է նետել, հարազատները նրան առավոտվանից որոնում էին

Այսօր` հոկտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Սահակյանն ու ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկով։

Փրկարարները անանցանելի վայրից դուրս են բերել մոտ 55-60 տարեկան տղամարդու դի։

Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կարեն Պոդոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Քննիչի որոշմամբ նշանակվմել է դատաբժշկական փորձաքննություն, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Փրկարարները դին պատգարակով մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ Ա. Պ-ն էր, ում առավոտվանից ընտանիքի անդամները որոնում էին։

Please enter a valid URL