Search
Close this search box.

Իտալիայում հարկադիր աշխատանքների են դատապարտել մաֆիայի «պարագլուխների պարագլխի» որդուն

Ջուզեպե Սալվատորե Ռիինան՝ Սալվատորե «Տոտո» Ռիինայի որդին, մեկ տարի կանցկացնի ուղղիչ բանտում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրատարակության տեղեկատվությամբ՝ Ջուզեպե Սալվատորե Ռիինային, որը վտանգավոր Է ճանաչվել հասարակության համար եւ գտնվում Է հսկողության տակ, կասկածել են մի քանի օրենքների խախտման մեջ: Մասնավորապես, իտալացի մաֆիոզի որդին, ինչպես հայտարարում են իրավապահները, շփումներ Է ունեցել թմրավաճառների հետ:

Ջուզեպե Սալվատորե Ռիինան ավելի վաղ դատվել Է հանցավոր խմբի մասնակցության համար եւ գրեթե ինը տարի անցկացրել Է բանտում: Նրա հայրը՝ Սալվատորե «Տոտո» Ռիինան, որը նաեւ հայտնի Է որպես կոզա նոստրայի «պարագլուխների պարագլուխ», գրեթե երկու շաբաթ առաջ մահացել Է 87 տարեկան հասակում:

Նա մի քանի ցմահ բանտարկություն Է ստացել բազմաթիվ սպանությունների կազմակերպման մեղադրանքով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Please enter a valid URL