ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առիթով շնորհավորել է հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին։ Աշխարհահռչակ հայուհին երեկ նշել է 41-ամյակը։
«Շնորհավոր ծնունդդ, սիրելի Քիմ Քարդաշյան։ Շատ ուրախ եմ, որ այդքան հեռու գտնվելով՝ դու զգում ու հասկանում ես, որ Հայաստանը մեր հայրենիքն է՝ քոնը, իմը, մեր բոլորի հայրենիքը։ Մաղթում եմ առողջություն, երջանկություն եւ ամենայն բարիք»,- Twitter-ում գրել է Սարգսյանը։