Search
Close this search box.

Գյումրիում 18-ամյա աղջիկը կամրջից ցած է նետվել

ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 19-ին Գյումրու շտապօգնության կայանից Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժին ստացված ահազանգի փաստով:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, այդ օրը՝ ժամը 11:45-ի սահմաններում, Գյումրու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Մուշի բաժին, որ «Պոլիտրավմա, զույգ ազդրերի բաց կոտրվածք, կզակի արյունահոսող վերք, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ շտապ օգնության իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ աղջիկ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Գյումրիի բնակիչ, 18-ամյա Ա․ Ք.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Գյումրու կամրջի տակից:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա փորձել է ինքնասպան լինել:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ նա ի վիճակի չէ բացատրություն տալու:

Քննիչի որոշմամբմ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Please enter a valid URL