Search
Close this search box.

Ռուսաստանը նշմարում Է Անդրկովկասում «3+3» ձեւաչափի գործարկմանը խոչընդոտելու ԱՄՆ-ի փորձերը

Ռուսաստանն ակնկալում է «3+3» (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) ձևաչափի շուտափույթ գործարկումը Անդրկովկասով, բայց նշմարում է այդ գործընթացին խանգարելու Արևմուտքի երկրների փորձերը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք տեսնում ենք արևմտյան մի շարք պետությունների, առաջին հերթին ԱՄՆ — ի ձգտումը՝ խանգարել որոշ գործընթացների, պարզապես փայտեր դնել այդ նախաձեռնության անիվների վրա», – նշել է Զախարովան:

Մեր կողմից կենտրոնանում ենք «3+3» խորհրդատվական տարածաշրջանային մեխանիզմի շուտափույթ գործարկման վրա՝ ի շահ դրա բոլոր մասնակիցների»: Նա նշել է, որ ամերիկյան կողմը բանակցային մեխանիզմի գործարկմանը խոչընդոտելու իր փորձերում զբաղվում է ապատեղեկատվությամբ՝ Մոսկվային վերագրելով այդ ձևաչափի ստեղծման նախաձեռնությունը: Դիվանագետը հիշեցրել է, որ նման մեխանիզմի ստեղծման գաղափարը առաջարկվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից: «Ինչպես գիտեք, Ռուսաստանը աջակցել է այդ նախաձեռնությանը։ Մենք ելնում ենք նրանից, որ բազմակողմ տարածաշրջանային համագործակցության զարգացումը միանգամայն ճշգրիտ համապատասխանում է տվյալ ձևաչափի բոլոր մասնակիցների շահերին։ Մեր կարծիքով, այս մեխանիզմի գործարկումը կնպաստի միջպետական հարաբերություններում վստահության բարձրացմանը, առկա հակասությունների կարգավորմանը և տարածաշրջանի տնտեսական, տրանսպորտային, հումանիտար ներուժի բացահայտմանը», — ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Ղարաբաղի շուրջ համագործակցության վեցակողմ ձևաչափի և տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ նախաձեռնությամբ ավելի վաղ հանդես էին եկել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Իրանը ողջունել է այդ գաղափարը՝ վստահեցնելով, որ պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանն ուղղված քայլերին։ Ինչպես հայտնել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ռուսական կողմն աշխատում է Հայաստանի հետ, ինչպես նաեւ հույս ունի, որ Վրաստանն էլ շահագրգռվածություն կհայտնի նման մեխանիզմ ստեղծելու հարցում: Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին հոկտեմբերի 8-ին հայտարարել է, որ Թբիլիսին պետք է ինչ-որ կերպ ներկայացվի նոր բանակցային ձեւաչափով, չնայած Ռուսաստանի հետ առկա տարաձայնություններին: Այս հայտարարությունը խիստ քննադատության է արժանացել ընդդիմության կողմից։

Please enter a valid URL