Իրանն իր անվտանգության նկատմամբ ցանկացած սպառնալիքի «ջախջախիչք» պատասխան կտա։ Iran.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն։
«Այն երկրները, որոնք կարծում էին, որ իրենց անվտանգությունը կարող է երաշխավորված լինել սիոնիստական ռեժիմի կողմից, լուրջ սխալ են գործում»,- հավելել է նա: Նշենք, որ Իրանի քաղաքական և ռազմական ղեկավարությունը վերջին շրջանում նման հայտարարություններ է անում Թեհրանի և Բաքվի միջեւ սրված հարաբերությունների ֆոնին։