Տղամարդը կախված է եղել երկինք բարձրացած օդապարիկի մալուխից եւ մահացել ականատեսների աչքի առաջ՝ ընկնելով բարձրությունից: Միջադեպի տեսանյութն ու մանրամասները հրապարակել է The Times of Israel-ը:
Դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի` հոկտեմբերի 19-ին, Իսրայելի Աֆուլա քաղաքի մերձակայքում: Ըստ տեղական ոստիկանության հաղորդագրության, 28-ամյա Յոգև Քոհենը, ով օդապարիկի անձնակազմի անդամ էր, պատահաբար անհաջող կերպով կառչել է փուչիկի մալուխից և բարձրացել երկինք:
Կադրերում, որոնք նկարահանվել են կողքով անցնող մեքենայի պատուհանից, երեւում է, որ Քոենը կախված է օդապարիկից: Նշվում է, որ զբոսաշրջիկներն ու անձնակազմի մյուս անդամները, ովքեր եղել են օդապարիկում, չեն հասցրել կողմնորոշվել եւ դադարեցնել թռիչքը: Նրանք նաև փորձել են բարձրացնել իսրայելցուն, սակայն նա բարձրությունից ընկել է անցնող մեքենայի վրա:
Դեպքի վայր ժամանած բժիշկները հայտարարել են Քոհենի ակնթարթային մահվան մասին: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել վթարի հանգամանքների վերաբերյալ: