Search
Close this search box.

Իրանն արգելել է իր բեռնատարներին Լաչինի միջանցքով մուտք գործել ԼՂ

Ադրբեջանական Caliber լրատվական կայքի տելեգրամյան ալիքը, վկայակոչելով իրանական Mehr լրատվական գործակալության թղթակցին հրապարակել է մի փաստաթուղթ, որտեղ ասվում է այն մասին, որ Իրանը արգելել է իր բեռնատարներին Լաչինով, Հայաստանի տարածքից մուտք գործել ԼՂ տարածք։

Ըստ հրապարակման, Իրանի միջազգային փոխադրումների եւ ավտոճանապարհների տարանցման ու տրանսպորտային կազմակերպությունների վարչության տնօրեն Մոհամմադ Ջավադ Խեդայաթին նամակ է գրել միջազգային տրանսպորտային ընկերությունների արհմիությանը, հղում տալով ԱԳՆ հոկտեմբերի իննի՝ ճանապարհների մասին դիրեկտիվին, որով արձանագրել է, որ Ադրբեջանի տարածք, բացի պետական սահմանից մուտք գործելու ցանկացած փորձ համարվում է այդ երկրի տարածքային ամբողջականության խախտում։ Նամակում նշվում է նաեւ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցի, որ արգելվում է իրանական բեռնատարների մուտքը ԼՂ Հայաստանի տարածքով, Լաչինի միջանցքով, ինչպես նաեւ ԼՂ հետ ցանկացած առեւտրային համաձայնագրի կնքում եւ ապրանքաուղեկցող փաստաթղթի տրամադրում տրանսպորտային ընկերությունների կողմից։

Please enter a valid URL