Search
Close this search box.

Կորոնավիրուսով պայմանավորված հղիների հոսպիտալացման դեպքերն աճել են

Կորոնավիրուսի դելտա շտամի ինտենսիվ տարածմամբ պայմանավորված հղիների հոսպիտալացման դեպքերն աճել են, ասաց ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանը։

«Այսօր հոսպիտալացված հղիների բավականին մեծ թիվ ունենք։ Հղիության ժամանակ կորոնավիրուսով վարակվելը ռիսկային է վաղաժամ ծննդաբերության և վիժման առումով։ Նաև ներարգանդային թոքաբորբ է արձանագրվում, այսինքն երեխայի մոտ վարակի զարգացումը, որը նախորդ շտամերի դեպքում այդքան հաճախ չէր լինում»,-նշեց Մերի Տեր-Ստեփանյանը։

Վերջինս հավելեց, որ սա ևս մեկ շարժառիթ է, որ հղիները մտածեն կանխարգելիչ գործոնների մասին, այդ թվում պատվաստման մասին։

Please enter a valid URL